








Պատմություն
«ՊրոԸքաունթինգ» ընկերությունը հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է, որի ստեղծման հիմքում ընկած է հիմնադրի բազմամյա փորձը և ոլորտում որակյալ մասնագիտական ծառայությունների պահանջարկը:
Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Հիմնադրման օրվանից սկսած ճկուն և արդյունավետ աշխատանքի շնորհիվ՝ ընկերությունը ձեռք է բերել բազմաթիվ գործընկերներ՝ արժանանալով նրանց վստահությանն ու գոհունակությանը, որի մասին փաստում են 50-ից ավել գործընկերները ոչ միայն ՀՀ-ում, այլև Վրաստանում, Ռուսաստանում և Չեխիայում:
Այս տարիների ընթացքում ընկերությունը գործընկերներին առաջարկել է բարձրակարգ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հաշվապահական հաշվառման, կազմակերպությունների գրանցման, խորհրդատվության, ֆինանսական հաշվետվությունների կազմման, 1C լուծումների և կադրերի կառավարման ուղղությամբ։
Ներկայումս ընկերությունը շուրջ 15 պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված թիմ է, որն իր ողջ ներուժն ուղղում է գործընկերների պահանջմունքների ճշգրիտ և լիարժեք բավարարմանը:

Տեսլական և առաքելություն
Մեր առաքելությունն է վստահելի, ճշտապահ, հոգատար և ճկուն գործընկերային հարաբերությունների միջոցով ստեղծել այնպիսի աշխատանքային մեխանիզմներ և արժեքներ, որոնք կնպաստեն գործընկերների բիզնեսի կայացմանը և հետագա առաջխաղացմանը՝ փորձելով դիմակայել մարտահրավերներին և նվաճել նոր բարձունքներ: Մենք համոզված ենք, որ լավագույնը ստեղծելու և մատուցելու մեր անընդհատ ձգտումը կդառնա հավելյալ արժեք ցանկացած բիզնեսի համար։
Մեր տեսլականն է՝ առաջիկա տարիների ընթացքում ընդլայնելով մատուցվող ծառայությունների շրջանակը, ստեղծել գործընկերային նոր հարաբերություններ ոչ միայն ՀՀ-ում, այլև միջազգային հարթակում՝ պահպանելով տարիների ընթացքում ստեղծված ծառայությունների մատուցման որակական և բովանդակային բարձր չափորոշիչները:

Ինչու՞ մենք
- Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր գործընկերոջ նկատմամբ
- Մենք ապահովում ենք ընկերության ֆինանսական գործառույթների ճշգրտությունը
- Մենք առաջակում ենք գործընկերների կարիքների համար լավագույն լուծումներ
- Մենք հետևում ենք օրենսդրական փոփոխություններին, պարբերաբար մասնակցում սեմինարների, դասընթացների և պատրաստ ենք կիսվել մեր գիտելիքներով Ձեզ հետ

Հիմնարար արժեքներ
Մեր կարևորագույն հիմնարար արժեքներն են՝
- Ճշտապահություն
- Փոխըմբռնում և վստահելիություն
- Պատասխանատվության գիտակցություն
- Նպատակասլացություն և սկբունքայնություն
- Խստապահանջություն սեփական աշխատանքի նկատմամբ
Ծառայություններ




Կազմակերպության գրանցում և խորհրդատվություն
- Կազմակերպաիրավական տեսակի (ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն) որոշման խորհրդատվություն
- Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում համապատասխան մարմիններ
- Հարկային և իրավաբանական խորհրդատվություն
Կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում
- Հաշվապահական հաշվառման ներդրում և վերականգնում
- Հարկային հաշվառում ՀՀ գործող օրենսդրության համապատասխան
- Ֆինանսական հաշվառում միջազգային ստանդարտներին համապատասխան
- Կառավարչական հաշվառում
- Հարկերի և այլ պարտադիր վճարների հաշվարկում
- Հարկային ռիսկերի գնահատում
Ֆինանսական, հարկային և այլ հաշվետվությունների կազմում
- Ֆինանսական հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՖՀՄՍ-ների (IFRS)
- Հարկային հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
- Վիճակագրական և այլ հաշվետվությունների կազմում
Կադրային հաշվառում
- Աշխատանքային հարաբերությունների գրանցում
- Կադրային փաստաթղթաշրջանառության վարում
- Աշխատավարձի, վերջնահաշվարկի և ամենամյա արձակուդի հաշվարկ
- Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկ
1C լուծումներ
- Ապրանքանյութական արժեքների շարժի և մնացորդի հաշվառում
- Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվառում
- Պարտքերի հաշվառում
- Աշխատավարձի հաշվառում
- Բանկային և դրամարկղային օպերացիաների հաշվառում
Գործընկերներ

Name, Lastname
Position

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore. On the other hand we denounce with righteous. On the other hand we denounce with righteous indignation and dislike.

Name, Lastname
Position

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore. On the other hand we denounce with righteous. On the other hand we denounce with righteous indignation and dislike.