Բարի գալուստ պրոֆեսիոնալ
հաշվապահական ծառայությունների
առցանց տիրույթ

Պատմություն

«ՊրոԸքաունթինգ» ընկերությունը հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է, որի ստեղծման հիմքում ընկած է ոլորտում որակյալ մասնագիտական ծառայությունների պահանջարկը:

Հիմնադրման օրվանից սկսած ճկուն և արդյունավետ աշխատանքի շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել բազմաթիվ գործընկերներ` արժանանալով նրանց վստահությանն ու գոհունակությանը։ Ընկերությունն իր ավանդն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ աջակցելով մի շարք երկրներից (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Վրաստան, Չեխիա և այլն) ներդրողների ձեռնարկատիրական գործունեություն ծավալելուն։

Այս տարիների ընթացքում ընկերությունը գործընկերներին առաջարկել է բարձրակարգ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ֆինանսական խորհրդատվության, կազմակերպությունների գրանցման, ֆինանսական հաշվետվությունների կազմման, հաշվապահական հաշվառման, կադրային գործավարության և 1C լուծումների ուղղությամբ։

Ներկայումս ընկերությունը պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված թիմ է, որն  իր ողջ ներուժն ուղղում է գործընկերների պահանջմունքների ճշգրիտ և լիարժեք բավարարմանը:

Տեսլական և առաքելություն

 

Մեր առաքելությունն է վստահելի, ճշտապահ և ճկուն գործընկերային հարաբերությունների միջոցով ստեղծել այնպիսի աշխատանքային մեխանիզմներ և արժեքներ, որոնք կնպաստեն գործընկերների բիզնեսի կայացմանը և հետագա առաջխաղացմանը՝ փորձելով դիմակայել մարտահրավերներին և նվաճել նոր բարձունքներ: Մենք համոզված ենք, որ լավագույնը ստեղծելու և մատուցելու մեր անընդհատ ձգտումը կդառնա հավելյալ արժեք ցանկացած բիզնեսի համար։

Մեր տեսլականն է, առաջիկա տարիների ընթացքում ընդլայնելով մատուցվող ծառայությունների շրջանակը, ստեղծել գործընկերային նոր հարաբերություններ ոչ միայն ՀՀ-ում, այլև միջազգային հարթակում՝ պահպանելով տարիների ընթացքում ստեղծված ծառայությունների մատուցման որակական և բովանդակային բարձր չափորոշիչները:

Ինչու՞ մենք

  • Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր գործընկերոջ նկատմամբ
  • Մենք ապահովում ենք ընկերության ֆինանսական գործառույթների ճշգրտությունը
  • Մենք առաջակում ենք գործընկերների կարիքների համար լավագույն լուծումներ
  • Մենք հետևում ենք օրենսդրական փոփոխություններին` պարբերաբար անցնելով մասնագիտական վերապատրաստումներ

 

 

Հիմնարար արժեքներ

Մեր կարևորագույն հիմնարար արժեքներն են՝

  • Ճշտապահություն
  • Փոխըմբռնում և վստահելիություն
  • Պատասխանատվության գիտակցություն
  • Նպատակասլացություն և սկբունքայնություն
  • Խստապահանջություն սեփական աշխատանքի նկատմամբ

Ծառայություններ

Կազմակերպության գրանցում և խորհրդատվություն

  • Կազմակերպաիրավական տեսակի (ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն) որոշման խորհրդատվություն
  • Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում համապատասխան մարմիններ
  • Հարկային և իրավաբանական խորհրդատվություն

Կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում

  • Հաշվապահական հաշվառման ներդրում և վերականգնում
  • Հարկային հաշվառում ՀՀ գործող օրենսդրության համապատասխան
  • Ֆինանսական հաշվառում միջազգային ստանդարտներին համապատասխան
  • Կառավարչական հաշվառում
  • Հարկերի և այլ պարտադիր վճարների հաշվարկում
  • Հարկային ռիսկերի գնահատում

Ֆինանսական, հարկային և այլ հաշվետվությունների կազմում

  • Ֆինանսական հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՖՀՄՍ-ների (IFRS)
  • Հարկային հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
  • Վիճակագրական և այլ հաշվետվությունների կազմում

Կադրային հաշվառում

  • Աշխատանքային հարաբերությունների գրանցում
  • Կադրային փաստաթղթաշրջանառության վարում
  • Աշխատավարձի, վերջնահաշվարկի և ամենամյա արձակուդի հաշվարկ
  • Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկ

1C լուծումներ

  • Ապրանքանյութական արժեքների շարժի և մնացորդի հաշվառում
  • Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվառում
  • Պարտքերի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվառում
  • Բանկային և դրամարկղային գործառնությունների հաշվառում
 

Գործընկերներ

Հարց հաշվապահին

Մենք սիրով պատրաստ ենք պատասխանել ձեր հարցերին։
Խնդրում ենք լրացնել համապատասխան դաշտերը
և Ձեր հարցի պատասխանը կստանաք հնարավորինս կարճ ժամանակահատվածում։

(+374) 44 307 307

ք. Երևան, Կոմիտաս 59/9

logo